
դաս 4, դիմադրություն
Հասկանալու համար, թե ինչ է դիմադրությունը, եկեք հիշենք 1-ին դասի մեր ներարկիչի փորձը: Ինչո՞ւ, երբ ամբողջ ուժով սեղմում ես մխոցը, ջուրը նույն վայրկյանում չի թափվում։ Ներարկիչի քթիկը դա թույլ չի տալիս, քանի որ նրա անցքը շատ ավելի փոքր է, քան մխոցի չափը: Այսինքն՝ քթիկը դիմադրություն է ստեղծում։ Եթե ասեղ դնեք ներարկիչի քթիկին, դիմադրությունը ավելի կմեծանա, և ջուրն էլ ավելի դանդաղ դուրս կգա ներարկիչից, անկախ նրանից, թե որքան ուժեղ եք սեղմում մխոցը:
Tinkercad-ում ստեղծեք դաս 4 անունով նոր սխեմա և նրա վրա տեղադրեք մուլտիմետրն ու դիմադրությունը, ինչպես ցույց է տրված նկարում:
Ընտրեք մուլտիմետրը մկնիկի օգնությամբ և բացված պատուհանում ընտրեք Mode Resistance (դիմադրության ռեժիմ):
Հիշեք կիլոօմի և մեգաօմի կանոնները՝
1 kOhm = 1 000 Ohm
1 MOhm = 1 000 kOhm = 1 000 000 Ohm
Եթե մկնիկով սեղմում եք Tinkercad-ի ռեզիստորի վրա, ապա բացվող պատուհանում կարող եք փոխել դրա դիմադրության արժեքը։ Դուք կարող եք նկատել, որ երբ փոխում եք ռեզիստորի արժեքը, նրա վրա գտնվող գծերի գույները ևս փոխվում են: Հետագա դասերում մենք կսովորենք, թե ինչպես կարելի է որոշել ռեզիստորի արժեքը նրա վրայի գծերով:
Ինքնուրույն Աշխատանք
- Միացրեք ռեզիստորը մուլտիմետրին հակառակ կոնտակտներով և ստուգեք, թե արդյոք փոխվում է մուլտիմետրի ցուցադրած դիմադրությունը:
- Միացրեք մուլտիմետրի կոնտակտները լարով և ստուգեք նրա դիմադրությունը:
գրեք նոթատետրւմ եվ սովորեք
| Անգլերեն | Հայերեն |
|---|---|
| resistor | դիմադրություն |






