դաս 1, մարտկոց

Մուտք գործեք ձեր աքաունթ https://www.tinkercad.com/login կայքում: Եթե ​​չունեք աքաունթ, ապա ստեղծել այն՝ հետևելով հրահանգներին:

Մուտք գործելուց հետո անհրաժեշտ է ստեղծել նոր էլեկտրական միացում՝ սեղմելով + նշանի վրա։
Բացվող էջը հիմնական տարածքն է, որտեղ դուք հավաքելու եք ձեր սխեմաները:

Առաջին բանը, որ պետք է անել, ձեր սխեմային անուն տալն է:Այն տեղադրված է վերին ձախ անկյունում, tinkercad-ի լոգոյի կողքին։ Դուք պետք է սեղմեք հին անվան վրա և գրեք նորը: Մենք սխեմաները կանվանենք մեր դասերի համարներով:

Բոլոր էլեկտրական սխեմաներին անհրաժեշտ է էներգիայի աղբյուր, որն առայժմ մեր սխեմաներում կլինի մարտկոցը (battery): Տարբեր հասանելի մարտկոցները էջի աջ կողմում գտնվող բաղադրիչներից են: Մկնիկով բռնեք ձախ մարտկոցը և քաշեք այն դեպի ձախից գտնվող դատարկ տարածությունը:

Սեղմելով պտտման կոճակը, կարող եք մարտկոցը ուղղահայաց շրջել:

Մարտկոցի նկարում կարող եք տեսնել հետևյալը` մակագրությունը 9V, + և – պատկերակները, կարմիր և սև կոնտակտները: Եկեք հասկանանք այս ամենը։

Մարտկոցի ներսում քիմիական նյութեր են, իսկ դրսում՝ երկու կոնտակտ՝ նշված որպես + և : Մարտկոցում տեղի է ունենում քիմիական ռեակցիա, որը արտադրում է էլեկտրականություն։ Երբ մարտկոցը միացված է էլեկտրական սխեմային, առաջացած էլեկտրականությունը հակված է հոսել սխեմայի միջով մի կոնտակտից մյուսը: Աշխարհում ընդունված է, որ հոսանքը հոսում է դրական կոնտակտից դեպի բացասական։ Սխեմաներում դրական (+) կոնտակտը նշվում է կարմիր գույնով, բացասականը (-)՝ սևով։

Հիմա եկեք հասկանանք, թե ինչ է 9V: Դա անելու համար վերցրեք բժշկական ներարկիչ առանց ասեղի և լցրեք այն ջրով։ Այժմ ներարկիչը պահեք լվացարանի վրա և ամբողջ ուժով սեղմելով ներարկիչի մխոցը, դուրս թափեք ամբողջ ջուրը դրանից: Ինչպես ներարկիչում ճնշման ուժը տեղահանում է ջուրը, այնպես էլ մարտկոցում կա լարում, որն ստիպում է էլեկտրական հոսանքը շարժվել սխեմայով մի կոնտակտից դեպի մյուսը: Լարումը չափվում է վոլտերով, որն անվանվել էն գիտնական Ալեսանդրո Վոլտայի անունով, և նշվում է անգլերեն V տառով։ Մեր նկարի մարտկռցը ունի 9 վոլտ լարում։

Ալեսանդրո Վոլտա

ՄԱՐՏԿՈՑԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ

Դիտարկենք մարտկոցների տեսակները, որոնք մենք կօգտագործենք մեր սխեմաներում:

լարում – 9 V
լարում – 3 V
լարում – 1.5 V

Ինքնուրույն ԱՇԽԱՏԱՆՔ

Գտեք տանը տարբեր մարտկոցներ, ստուգեք վրան գրած լարումը և +/- կոնտակտների նշանները։

գրեք նոթատետրւմ եվ սովորեք

ԱնգլերենՀայերեն
batteryմարտկոցո
circuitէլեկտրական միացում
to changeփոխել
nameանուն
voltageլարւմ