դաս 2, լարման չափում

Էլեկտրական շղթայում տարբեր պարամետրեր չափելու համար սովորաբար օգտագործվում է թվային մուլտիմետր, որի օրինակը ցույց է տրված ձախ կողմում գտնվող նկարում: Իսկ Tinkercad-ում մենք կօգտագործենք աջ կողմում ցուցադրված մուլտիմետրը:

Սխեմայի աշխատանքը ստուգելու համար դուք պետք է սեղմեք Start Simulation (սկսեք սիմուլյացիան) կոճակը: Դրանից հետո մուլտիմետրի վրա կգրվի այն լարումը, որը գոյություն ունի այն կետերում, որտեղ միացված է մուլտիմետրը։ Քանի որ մուլտիմետրը միացված է մարտկոցի կոնտակտներին, մենք դրա վրա տեսնում ենք 9 վոլտ, որը համապատասխանում է մեր մարտկոցի լարմանին։ Սիմուլյացիան ավարտելու և սխեմայի խմբագրման ռեժիմին անցնելու համար պետք է սեղմել Stop Simulation կոճակը:

Ինքնուրույն աշխատանք

  • Ստեղծեք նոր սխեմա և անվանեք այն Դաս 2
  • Սխեմայի վրա դրեք մարտկոց և մուլտիմետր
  • Միացրեք լարը մարտկոցի և մուլտիմետրի սև կոնտակտների միջև
  • Սկսեք սիմուլյացիան ու մտածեք, թե ինչու մուլտիմետրը 9 վոլտ լարում ցույց չի տալիս
  • Դադարեցրեք սիմուլյացիան, սեղմեք լարը և ջնջեք այն՝ սեղմելով աղբամանի կոճակը
  • Միացրեք լարը մարտկոցի կարմիր կոնտակտին և մուլտիմետրի սև կոնտակտին
  • Միացրեք ևս մեկ լար մարտկոցի սև կոնտակտին և մուլտիմետրի կարմիր կոնտակտին
  • Սկսեք սիմուլյացիան ու մտածեք, թե Ինչու է լարումը դառել բացասական

գրեք նոթատետրւմ եվ սովորեք

ԱնգլերենՀայերեն
multimeterմուլտիմետր
positiveդրական
negativeբացասական
mirrorհայլի, արտացոլել
startսկիզբ, սկսել
stopվերջ, վերջացնել
simulationսիմուլյացիա