
դաս 2, լարման չափում
Բացեք 1-ին դասում ստեղծված սխեման և մուլտիմետրը քաշեք մարտկոցից վերև: Այժմ անհրաժեշտ կլինի մուլտիմետրը լարերով միացնել մարտկոցին։


Սխեմայի աշխատանքը ստուգելու համար դուք պետք է սեղմեք Start Simulation (սկսեք սիմուլյացիան) կոճակը: Դրանից հետո մուլտիմետրի վրա կգրվի այն լարումը, որը գոյություն ունի այն կետերում, որտեղ միացված է մուլտիմետրը։ Քանի որ մուլտիմետրը միացված է մարտկոցի կոնտակտներին, մենք դրա վրա տեսնում ենք 9 վոլտ, որը համապատասխանում է մեր մարտկոցի լարմանին։ Սիմուլյացիան ավարտելու և սխեմայի խմբագրման ռեժիմին անցնելու համար պետք է սեղմել Stop Simulation կոճակը:

Ինքնուրույն աշխատանք
- Ստեղծեք նոր սխեմա և անվանեք այն Դաս 2
- Սխեմայի վրա դրեք մարտկոց և մուլտիմետր
- Միացրեք լարը մարտկոցի և մուլտիմետրի սև կոնտակտների միջև
- Սկսեք սիմուլյացիան ու մտածեք, թե ինչու մուլտիմետրը 9 վոլտ լարում ցույց չի տալիս
- Դադարեցրեք սիմուլյացիան, սեղմեք լարը և ջնջեք այն՝ սեղմելով աղբամանի կոճակը
- Միացրեք լարը մարտկոցի կարմիր կոնտակտին և մուլտիմետրի սև կոնտակտին
- Միացրեք ևս մեկ լար մարտկոցի սև կոնտակտին և մուլտիմետրի կարմիր կոնտակտին
- Սկսեք սիմուլյացիան ու մտածեք, թե Ինչու է լարումը դառել բացասական
գրեք նոթատետրւմ եվ սովորեք
| Անգլերեն | Հայերեն |
|---|---|
| multimeter | մուլտիմետր |
| positive | դրական |
| negative | բացասական |
| mirror | հայլի, արտացոլել |
| start | սկիզբ, սկսել |
| stop | վերջ, վերջացնել |
| simulation | սիմուլյացիա |







